Ինչպե՞ս գրանցել դոմեն - հեշտ գրանցում ՀայՀոսթում

Գրանցել դոմեն hayhost.am կայքում  շատ հեշտ է և կատարվում է մի քանի քայլով:

Դոմենը գրանցելուց առաջ, որոշեք գրանցվող դոմենի անվանումը: Այն պետք է դիպուկ ներկայացնի կայքը և ոլորտը:
Խորհուրդ է տրվում ընտրել կարճ և հիշվող դոմենային անուն:

Ինչպե՞ս գրանցել դոմեն
Մուտք գործեք hayhost.am կայքի Գլխավոր, կամ Դոմենի Գրանցում էջ, դոմենի որոնման դաշտում մուտքագրեք որոնվող դոմենային անունը և սեղմեք որոնել:
օրինակ՝ domainfortest.am
Dmain registrarion guide



Համակարգը Ձեզ կուղղորդի հաճախորդի տարածք, որտեղ կբերվեն որոնված դոմենի և առաջարկվող այլ դոմենների գրանցման համար հասանելի լինելու մասին ինֆորմացիա:
Ընտրեք մեկ կամ մի քանի դոմեն, սեղմեք Ավելացնել Զամբյուղ և Շարունակել: 
Ուշադրություն դարձրեք, որ որոնվող դոմենի անհասանելիության դեպքում Ձեզ կարող է հետաքրքրել որոնվող անունը այլ դոմենային տիրույթներում:

Select Domain

Ցանկացած կայքի աշխատանքի համար անհրաժեշտ է հոսթինգ: Դուք կարող եք ընտրված դոմենների համար պատվիրել նաև  հոսթինգ փաթեթ, որը ավտոմատ կկարգավորվի տվյալ դոմենի համար(տես նկարը կետ 1): 
Կարող եք նաև թաքցնել դոմենային անվան գրանցման տվյալները, ընտրելով Տվյալների պաշտպանում ծառայությունը (տես նկարը կետ 2):  AM և .հայ դոմենների համար տվյալների պաշտպանումն անվճար է և միացված է միշտ:
Ընտրված դոմենի կամ դոմենների համար կարող եք կարգավորել DNS սերվերային հասցեները: Չլրացնելու դեպքում լռելայն կսահմանվի մեր հիմնական DNS հասցեները, որը դուք կարող եք հետագայում փոխել (տես նկարը կետ 3): 

Domain registration settings


Դիտում և վճարում էջում կարող եք դիտել պատվերի մանրամասները, ընտրել դոմենների գրանցման ժամանակահատվածը:
Ուշադրություն դարձրեք, որ որոշ դոմենների վրա գործում են զեղչեր 2 և ավելի տարով գրանցելու դեպքում: (տես նկարը կետ 1)

Մուտքագրեք, եթե ունեք զեղչի կոդ (տես նկարը կետ 2)

Domain Registration cart

Հաշիվը վճարելուց հետո դոմենը կանցնի գրանցման փուլ:


Շնորհակալություն Հայհոսթի ծառայություններից օգտվելու համար:

  • domain, domain name, domain registration
  • 39 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

How to work with hosting while the domain is not active

The DNS update usually takes up to 4 hours, however, the DNS cache of the ISP can be updated for...

Ի՞նչ է դոմենը

Ի՞նչ է Դոմենային անուն ը- դա տեքստային գրություն է, որը վեր է ածվում մարդու համար դժվար հիշվող...

Ինչպե՞ս տեղափոխել (transfer) .am դոմենը HayHost

Ինչպե՞ս տեղափոխել Ձեր գործող .am դոմենը HayHost և օգտվել բարձրակարգ սպասարկումից:Դոմենի...