Ինչպես միացնել երկփուլային անվտանգությունը ՀայՀոսթում

1. Մուտք գործեք ՀայՀոսթի հաճախորդի տարածք, վերին աջ անկյունում սեղմեք "Hello, Your-First-Name": 

2. Բացվող ընտրացանկում սեղմեք "Security Settings" (Ահա նաև հղումը դեպի Անվտանգության կարգավորումներ):

       

 

3. Հաջորդ սքրինշոտում սեղմեք "Click here to Enable" կոճակը "Two-Factor Authentication" վանդակում:

     2024-02-13_10-24-11.png

 

4. Այն կմիացնի երկփուլային անվտանգությունը: Կհայտնվի միայն մեկ տարբերակ, որը "Time Based Tokens"-ն է:

    Սեղմեք "Get Started" կոճակը: 

      2024-02-13_10-25-38.png

 

5. Այնուհետև կտեսնեք գեներացված QR կոդը: Սկանավորեք այդ QR կոդը ձեր կողմից ընտրված նույնականացման հավելվածով, (օրինակ՝ Google Authenticator-ը): Երբ այն սկանավորվի, ձեզ կտրամադրվի 6 նիշանոց թիվ: Երկփուլային անվտանգության կարգավորումն ավարտելու համար դուք պետք է մուտքագրեք այդ 6-նիշանոց թիվը "Enter authentication code" կոճակի մեջ և սեղմեք "Submit":

2024-02-13_10-27-12.png

 

6. Ձեզ կտրամադրվի պահուստային կոդ երկփուլային անվտանգությունը միացնելու համար: Համոզվեք, որ այդ կոդը ապահով է և պահպանեք այնպիսի վայրում, որտեղ չեք կորցնի:

2024-02-13_10-29-51.png

  • 9683 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

Ինչպես ավելացնել աջակցման կոնտակտ

Դուք կարող եք հավելյալ կոնտակտային էլ.hասցեներ ավելացնել մեր վճարումների և աջակցման համակարգում՝...

Ինչպես ավելացնել նոր օգտատեր ՀայՀոսթում

Մուտք գործեք ՀայՀոսթի հաճախորդի տարածք և կատարեք այս քայլերը.   ՀայՀոսթի հաճախորդի տարածքում...