Ինչպե՞ս տեղափոխել (transfer) .am դոմենը HayHost

Ինչպե՞ս տեղափոխել Ձեր գործող .am դոմենը HayHost և օգտվել բարձրակարգ սպասարկումից:
Դոմենի տեղափոխումն անվճար է:
Բնականաբար կարող եք ուղղակի գրել նամակ կամ զանգահարել և մեր թիմը կօգնի տեղափոխել դոմենը մեզ մոտ:

Եթե ցանկանում եք տեղափոխել ինքնուրույն, կա .am դոմենի ինքնուրույն տեղափոխման 2 եղանակ:

.am Դոմենի տեղափոխման եղանակ N1
Դոմենայնի անվան տեղափոխման այս եղանակը հնարավոր է, եթե ձեր դոմենը ակտիվ է և դուք ունեք ադմինիստրատիվ կոնտակտի էլ․ հասցեն ստուգելու հնարավորություն:

1) Դոմենի տեղափոխման գործընթացի սկսելու համար անհրաժեշտ է դոմենի EPP (տրանսֆեր) կոդը: 
EPP  կոդը թողարկելու համար անհրաժեշտ է ստանալ դոմենի գաղտնաբառը, մուտքագրելով դոմենը այստեղ:
Կոդը կուղարկվի դոմենի ադմինիստրատիվ կոնտակտի էլ. փոստին: 

2) Այնուհետ մուտքագրեք դոմենը և ստացած գաղտնաբառը այստեղ
Համակարգը ձեզ կտրամադրի դոմենի EPP (տրանսֆեր) կոդը: Պահպանեք այն:

3) Դոմենի տեղափոխման գործընթացը սկսելու համար Դոմենի Տեղափոխում էջում մուտքագրեք դոմենը և EPP կոդը հետևելով հրահանգերին: 



.am Դոմենի տեղափոխման եղանակ N2
Դոմենային անվան տեղափոխման այս եղանակը հարմար է, եթե չունեք ադմինիստրատիվ կոնտակտի էլ․ հասցեն ստուգելու հնարավորություն:

Դոմենը տեղափոխելու համար անհրաժեշտ է 

1) Ներբեռնել համապատասխան հայտը, լրացնել, տպել, ստորագրել, կնքել (վերաբերվում է իրավաբանական անձանց):
2) Ուղարկեք մեզ հայտի սկանը կամ նկարը աջակցման հայտով կամ էլ. փոստով:
Ֆիզիկական անձանց դեպքում անհրաժեշտ է կցել նաև անձնագի կամ  ID քարտի նկարը կամ պատճեն: 


Դոմենային անվան տեղափոխման հայտ


  • domain, domain name, domain transfer
  • 3 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

How to work with hosting while the domain is not active

The DNS update usually takes up to 4 hours, however, the DNS cache of the ISP can be updated for...

Ինչպե՞ս գրանցել դոմեն - հեշտ գրանցում ՀայՀոսթում

Գրանցել դոմեն hayhost.am կայքում  շատ հեշտ է և կատարվում է մի քանի քայլով:Դոմենը գրանցելուց առաջ,...

Ի՞նչ է դոմենը

Ի՞նչ է Դոմենային անուն ը- դա տեքստային գրություն է, որը վեր է ածվում մարդու համար դժվար հիշվող...