Ինչպե՞ս տեղափոխել (transfer) .am դոմենը դեպի ՀայՀոսթ

ՀայՀոսթում Դոմենի տեղափոխումն անվճար է, այնպես որ կարող եք ուղղակի գրել նամակ կամ զանգահարել մեզ և մեր թիմը կօգնի տեղափոխել ձեր դոմենը ՀայՀոսթ:
 
Եթե ցանկանում եք տեղափոխել ինքնուրույն, կա .am դոմենի ինքնուրույն տեղափոխման 2 եղանակ:


.am Դոմենի տեղափոխման եղանակ N1

Դոմենային անվան տեղափոխման այս եղանակը հնարավոր է, եթե ձեր դոմենն ակտիվ է և դուք ունեք ադմինիստրատիվ կոնտակտի էլ․ հասցեն ստուգելու հնարավորություն:


1․ Դոմենի տեղափոխման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է դոմենի EPP (տրանսֆեր) կոդը: 
EPP  կոդը թողարկելու համար անհրաժեշտ է ստանալ դոմենի գաղտնաբառը, մուտքագրելով դոմենը այստեղ:
Կոդը կուղարկվի դոմենի ադմինիստրատիվ կոնտակտի էլ. փոստին: 


2․ Այնուհետ մուտքագրեք դոմենը և ստացած գաղտնաբառը այստեղ:
Համակարգը ձեզ կտրամադրի դոմենի EPP (տրանսֆեր) կոդը: Պահպանեք այն:


3․ Դոմենի տեղափոխման գործընթացը սկսելու համար Դոմենի Տեղափոխում էջում մուտքագրեք դոմենը և EPP կոդը հետևելով հրահանգերին: 


.am Դոմենի տեղափոխման եղանակ N2

Դոմենային անվան տեղափոխման այս եղանակը հարմար է, եթե չունեք ադմինիստրատիվ կոնտակտի էլ․ հասցեն ստուգելու հնարավորություն, կամ դոմենի ժամկետը վերջացել է և ցանկանում եք երկարացնել մեզ մոտ տեղափոխելուց հետո:

Դոմենը տեղափոխելու համար անհրաժեշտ է 

1․ Ներբեռնել համապատասխան հայտը, լրացնել, տպել, ստորագրել, կնքել (վերաբերվում է իրավաբանական անձանց):

2․
Ուղարկել մեզ հայտի սկանը կամ նկարը աջակցման հայտով կամ էլ. փոստով:


ՆՇՈՒՄ․ Ֆիզիկական անձանց դեպքում անհրաժեշտ է կցել նաև անձնագի կամ ID քարտի նկարը, պատճեն, կամ սքանը: 


Եթե չկա տպելու հնարավորություն, կարող եք հայտը լրացնել ձեռագիր:


Դոմենային անվան տեղափոխման հայտ

  • domain, domain name, domain transfer
  • 427 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

Ինչպես ակտիվացնել DNS գրառումը ՀայՀոսթի հաճախորդի տարածքից

1. Մուտք գործեք ձեր ՀայՀոսթի Գլխավոր էջ, սեղմեք «ԴՈՄԵՆՆԵՐ» (Այն կցուցադրի ձեր դոմենների ցանկը):...

Ինչպես cPanel-ուն ավելացնել միջազգային նիշեր պարունակող IDN դոմեններ (Punycode)

Ձեզ անհրաժեշտ է ավելացնել åäö.se դոմենը ձեր cPanel-ում, և այն ձեզ ցույց է տալիս "Error" դոմենում...

Ինչպե՞ս կատարել .am դոմենի իրավատիրոջ փոփոխություն

.am դոմենի իրավատիրոջ փոփոխության համար անհրաժեշտ է1. Ներբեռնել am դոմենի իրավատիրոջ փոփոխության...

Ինչպես փոխել Ձեր HayHost տիրույթի Name Server-ները

1. Ձեր ՀայՀոսթի հաշվի Գլխավոր էջից մուտք գործեք "ԴՈՄԵՆՆԵՐ" բաժին (Դուք կտեսնեք ՀայՀոսթից ձեր...

Ինչպե՞ս գրանցել դոմեն - հեշտ գրանցում ՀայՀոսթում

Դոմենը գրանցելուց առաջ, որոշեք գրանցվող դոմենի անվանումը: Այն պետք է դիպուկ ներկայացնի կայքը և...