Դոմենը գրանցելուց առաջ, որոշեք գրանցվող դոմենի անվանումը: Այն պետք է դիպուկ ներկայացնի կայքը և ոլորտը:
Խորհուրդ է տրվում ընտրել կարճ և հիշվող դոմենային անուն:
1. Մուտք գործեք hayhost.am կայքի Գլխավոր էջ, կամ Դոմենի Գրանցում, դոմենի որոնման դաշտում մուտքագրեք որոնվող դոմենային անունը և սեղմեք «ՈՐՈՆԵԼ»:
Օրինակ՝ domainfortest.am
2. Համակարգը Ձեզ կուղղորդի հաճախորդի տարածք, որտեղ կբերվեն որոնված դոմենի և առաջարկվող այլ դոմենների գրանցման համար հասանելի լինելու մասին ինֆորմացիա:
3. Ընտրեք մեկ կամ մի քանի դոմեն, սեղմեք «Ավելացնել Զամբյուղ»:
Ուշադրություն դարձրեք, որ որոնվող դոմենի անհասանելիության դեպքում Ձեզ կարող է հետաքրքրել որոնվող անունը այլ դոմենային տիրույթներում:
4. Կբացվի Դոմենի կարգավորումներ բաժինը: Ցանկացած կայքի աշխատանքի համար անհրաժեշտ է հոսթինգ: Դուք կարող եք ընտրված դոմենների համար պատվիրել նաև հոսթինգ փաթեթ, որը ավտոմատ կկարգավորվի տվյալ դոմենի համար:
- Կարող եք նաև թաքցնել դոմենի անվան գրանցման տվյալները:
AM և .հայ դոմենների տվյալների պաշտպանությունն անվճար է և միշտ միացված: - Ընտրված դոմենի կամ դոմենների համար դուք կարող եք կարգավորել DNS սերվերային հասցեները: Չլրացնելու դեպքում այն կսահմանվի մեր հիմնական DNS հասցեներով։ Հետագայում դուք կարող եք փոխել այն:
5. Նույն էջում կտեսնեք պատվերի մանրամասները:
Ուշադրություն դարձրեք, որ որոշ դոմենների վրա գործում են զեղչեր 2 և ավելի տարով գրանցելու դեպքում:
6. Մուտքագրեք զեղչի կոդը եթե ունեք և սեղմեք «Ձևակերպում»:
7. Հաշիվը վճարելուց հետո դոմենը կանցնի գրանցման փուլ:
Շնորհավորում ենք: Հիմա դուք գիտեք, թե ինչպես գրանցել դոմեն ՀայՀոսթում: