Ի՞նչ է Դոմենային անունը
Այն տեքստային գրություն է, որը վեր է ածվում մարդու համար դժվար հիշվող սերվերի IP հասցեի:
Կայքեր պատրաստելու և ինտերնետում տեղադրելու համար անհրաժեշտ է ունենալ, գնել դոմեն, առանց որի կայքը չի կարող հասանելի լինել համացանցում:
Դոմենը հիմնականում լինում է լատինատառ, բացառությամբ ազգային դոմենները (օրինակ՝ .հայ դոմենը):
Դոմենի երկարությունը չպետք է գերազանցի 64 նիշը: Դոմենային անունը կարող է պարունակել լատինական տառեր, թվեր և '-':
Դոմենները լինում են տարբեր մակարդակի: Գրանցման համար հասանելի են երկրորդ մակարդակի դոմենները: Օրինակ domain.com, domain.am: Առաջին մակարդակի դոմենը սովորական օգտատերը չի կարող գրանցել, իսկ 2-րդ մակարդակը՝ հեշտությամբ:
Երրորդ, չորրորդ և այլ մակարդակի դոմենները կոչվում են ենթադոմեններ: Դոմենի անունով կարելի է իմանալ իր պատկանելությունը։
Ի՞նչ է ենթադոմենը
Ենթադոմենը (subdomain) ավելի բարձր մակարդակի տիրույթի դոմենի մասն է կազմում:
Ենթադոմենը (subdomain) գործող դոմեյնի ընդլայնում է: Օրինակ՝ mail.hayhost.am, calendar.hayhost.am–ը դրանք hayhost.am դոմենի ենթադոմեններն են: Դոմենի իրավատերը կարող է ստեղծել անսահման քանակությամբ ենթադոմեններ: