Ինչպես ավելացնել նոր օգտատեր ՀայՀոսթում

Մուտք գործեք ՀայՀոսթի հաճախորդի տարածք և կատարեք այս քայլերը.

 

  1. ՀայՀոսթի հաճախորդի տարածքում աջ հատվածում սեղմեք "Hello [ձեր օգտանունը]": (#1)
  2. Սեղմեք "User Management": (#2)

 

 "User Management" էջում ներկայացված կլինեն հետևյալ տարբերակները. 

 

  1. Մուտքագրեք նոր օգտատիրոջ էլհասցեն: (#1 սքրինշոթ)
  2. Ընտրեք "All Permissions" ամբողջական թույլատվություն ստանալու համար, կամ ընտրեք "Choose Permissions" թույլ տալու համար մուտք գործել Հաճախորդի տարածքի որոշակի հատվածներ: (#2 ստորև ներկայացված է սքրինշոթում)

 

  • Modify Master Account Profile - Թույլ է տալիս օգտատիրոջը փոփոխել հաշվի պրոֆիլի մանրամասները (Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս մանրամասների մեծ մասը կարող է փոփոխվել միայն մեր Աջակցման անձնակազմի կողմից):
  • View & Manage Contacts - Թույլ է տալիս օգտատիրոջը մուտք գործել և ստեղծել կոնտակտներ հաշվի վրա: Սա թույլ է տալիս լրացուցիչ մարդկանց էլփոստով ծանուցումներ ստանալ հաշվի հետ կապված:
  • View Products & Services - Թույլ է տալիս օգտատիրոջը տեսնել, թե որ ապրանքներն ու ծառայություններն են ակտիվ հաշվում:
  • View & Modify Product Passwords - Թույլ է տալիս օգտվողին փոխել գաղտնաբառերը (Oրինակ cPanel հաշվում):
  • Perform Single Sign-On - Թույլ է տալիս օգտվողին մուտք գործել cPanel, մեկ սեղմումով առանց գաղտնաբառի:
  • View Domains - Թույլ է տալիս օգտատիրոջը դիտել հաշվին կցված դոմենների անունները (Միայն այն դեպքում երբ մենք ձեր տիրույթի մատակարարն ենք հանդիսանում):
  • Manage Domain Settings - Թույլ է տալիս օգտատիրոջը փոխել տիրույթի անունների մանրամասները: Այն ներառում է Nameserver-ներ, Who-is և Transferring Domain-ներ:
  • View & Pay Invoices - Թույլ է տալիս օգտատիրոջը դիտել և վճարել հաշվում ստեղծված հաշիվ-ապրանքագրերը:
  • View & Accept Quotes - Թույլ է տալիս դիտել և ընդունել Quotes:
  • View & Open Support Tickets - Թույլ է տալիս օգտատիրոջը ստեղծել Աջակցման հայտեր մեր ծառայությունների տարբեր բաժինների համար:
  • View & Manage Affiliate Account - Թույլ է տալիս օգտատիրոջը դիտել Գործընկերության մանրամասները, ներառյալ առկա միջոցները:
  • View Emails - Թույլ է տալիս օգտատիրոջը դիտել մեր կողմից ուղարկված էլփոստի հաղորդագրությունները հաշվի վերաբերյալ: 
  • Place New Orders/Upgrades/Cancellations - Թույլ է տալիս օգտատիրոջը պատվիրել նոր ապրանքներ, թարմացնել ընթացիկ ապրանքները կամ չեղարկել ապրանքները:

    3. Սեղմեք "Send Invite"- նախատեսված է օգտատիրոջը մուտքի մանրամասներն ուղարկելու համար: (#3)

Եթե դուք մտադիր եք ինքներդ ընդունել հրավերը, օրինակ՝ նոր օգտատիրոջ անունից, խնդրում ենք, համոզվեք, որ դուրս եք եկել աջակցման համակարգից՝ նախքան էլփոստի հրավերի հղման վրա սեղմելը:

Խնդրում ենք դիմել մեր Աջակցման Թիմին, եթե լրացուցիչ օգնության կամ բացատրության կարիք ունեք:

  • 0 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

Ես կորցրել եմ կամ մոռացել եմ ՀայՀոսթի իմ հաճախորդի տարածքի գաղտնաբառը, ինչպե՞ս կարող եմ այն վերականգնել:

1. Երբ դուք մոռացել կամ կորցրել եք ձեր ՀայՀոսթի հաճախորդի տարածքի գաղտնաբառը, կարող եք...

Ինչպես միացնել երկփուլային անվտանգությունը ՀայՀոսթում

1. Մուտք գործեք ՀայՀոսթի հաճախորդի տարածք, վերին աջ անկյունում սեղմեք "Hello, Your-First-Name":...

Ինչպես ավելացնել աջակցման կոնտակտ

Դուք կարող եք հավելյալ կոնտակտային էլ.hասցեներ ավելացնել մեր վճարումների և աջակցման համակարգում՝...