ՀայՀոսթում Դոմենի տեղափոխումն անվճար է, այնպես որ կարող եք ուղղակի գրել նամակ կամ զանգահարել մեզ և մեր թիմը կօգնի տեղափոխել ձեր դոմենը ՀայՀոսթ:
Եթե ցանկանում եք տեղափոխել ինքնուրույն, կա .am դոմենի ինքնուրույն տեղափոխման 2 եղանակ:
.am Դոմենի տեղափոխման եղանակ N1
Դոմենային անվան տեղափոխման այս եղանակը հնարավոր է, եթե ձեր դոմենն ակտիվ է և դուք ունեք ադմինիստրատիվ կոնտակտի էլ․ հասցեն ստուգելու հնարավորություն:
1․ Դոմենի տեղափոխման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է դոմենի EPP (տրանսֆեր) կոդը:
EPP կոդը թողարկելու համար անհրաժեշտ է ստանալ դոմենի գաղտնաբառը, մուտքագրելով դոմենը այստեղ:
Կոդը կուղարկվի դոմենի ադմինիստրատիվ կոնտակտի էլ. փոստին:
2․ Այնուհետ մուտքագրեք դոմենը և ստացած գաղտնաբառը այստեղ:
Համակարգը ձեզ կտրամադրի դոմենի EPP (տրանսֆեր) կոդը: Պահպանեք այն:
3․ Դոմենի տեղափոխման գործընթացը սկսելու համար Դոմենի Տեղափոխում էջում մուտքագրեք դոմենը և EPP կոդը հետևելով հրահանգերին:
.am Դոմենի տեղափոխման եղանակ N2
Դոմենային անվան տեղափոխման այս եղանակը հարմար է, եթե չունեք ադմինիստրատիվ կոնտակտի էլ․ հասցեն ստուգելու հնարավորություն, կամ դոմենի ժամկետը վերջացել է և ցանկանում եք երկարացնել մեզ մոտ տեղափոխելուց հետո:
Դոմենը տեղափոխելու համար անհրաժեշտ է
1․ Ներբեռնել համապատասխան հայտը, լրացնել, տպել, ստորագրել, կնքել (վերաբերվում է իրավաբանական անձանց):
2․ Ուղարկել մեզ հայտի սկանը կամ նկարը աջակցման հայտով կամ էլ. փոստով:
ՆՇՈՒՄ․ Ֆիզիկական անձանց դեպքում անհրաժեշտ է կցել նաև անձնագի կամ ID քարտի նկարը, պատճեն, կամ սքանը:
Եթե չկա տպելու հնարավորություն, կարող եք հայտը լրացնել ձեռագիր:
Դոմենային անվան տեղափոխման հայտ