Hayhost.am-ում գրանցված ձեր Դոմենի Միացումը Wix-ի Name Server-ներին

Քայլ 1 | Ավելացրեք դոմենը ձեր Wix հաշվին

Մինչ դուք կթարմացնեք DNS կարգավորումները ձեր դոմենի հոսթինգ մատակարարի հաշվում, անհրաժեշտ է նախ դոմենը ավելացնել ձեր Wix հաշվին։

Դոմենը ավելացնելու համար՝
Գնացեք ձեր Wix հաշվի Domains բաժինը։
Սեղմեք Add an Existing Domain։
Սեղմեք Connect a domain you already own։
Ընտրեք այն կայքը, որին ցանկանում եք կապել դոմենը, և սեղմեք Next։
Մուտքագրեք ձեր դոմենի անունը և սեղմեք Let's Go։
Սեղմեք Yes, I own this domain։


Քայլ 2 | Թարմացրեք Name Server-ները ձեր Hayhost հաշվում

Դոմենը կապելու համար անհրաժեշտ է թարմացնել name server-ների կարգավորումները այն մատակարարի կայքում, որտեղից գնել եք դոմենը։
Մենք ձեզ կուղղորդենք name server-ների փոփոխման գործընթացի ընթացքում։ Պահեք այս էջը բաց և հետևեք ձեր Wix հաշվում ցուցադրվող քայլերին։

Ձեր հաշվում կտեսնեք բոլոր անհրաժեշտ հրահանգները, ներառյալ՝ որ name server-ներն է պետք մուտքագրել ձեր դոմենը կապելու համար։

Name server-ները թարմացնելու համար՝
1․Մուտք գործեք ձեր դոմենի հոսթինգ մատակարարի կայք։
   Բացեք նոր ներդիր ձեր դիտարկչում։
   Գնացեք դոմեն մատակարարի կայք և մուտք գործեք։
   Վերադարձեք Wix-ի դոմենների էջ։
   Սեղմեք "I logged in։"
2․Գտեք ձեր դոմենի կարգավորումների էջը։
   Գնացեք դոմենների բաժին ձեր մատակարարի կայքում։
   Գտեք ձեր դոմենը և բացեք դրա կարգավորումները։
   Վերադարձեք Wix-ի դոմենների էջ։
   Սեղմեք I found my domain settings։
3․Ձեր կարգավորումներում գտեք name server-ների կառավարումը։
   Վերադարձեք Wix-ի դոմենների էջ։
   Սեղմեք I found the nameservers։
   Ջնջեք հին name server-ները և փոխարինեք դրանք Wix-ի էկրանին նշված server-ներով։
   Սեղմեք I've replaced my nameservers։


Քայլ 3 | Սպասեք դոմենի տարածմանը

Ձեր աշխատանքն ավարտված է։ Ձեր դոմենի նոր DNS գրառումները կարող են տարածվել մինչև 48 ժամվա ընթացքում, մինչև ձեր կայքը տեսանելի դառնա ամբողջ աշխարհում։

  • 1 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

Ինչպես փոխել Ձեր HayHost տիրույթի Name Server-ները

1. Ձեր ՀայՀոսթի հաշվի Գլխավոր էջից մուտք գործեք "ԴՈՄԵՆՆԵՐ" բաժին (Դուք կտեսնեք ՀայՀոսթից ձեր...

Ինչպես կառավարել DNS գրառումները (MX, CNAME և A) cPanel-ում

1. Մուտք գործեք cPanel-ի Domains բաժին և սեղմեք «Zone Editor» պատկերակը:   2. Domains բաժնում...

Ես փոխել եմ սերվերների DNS ցուցիչները, բայց դեռ չեմ կարող տեսնել կայքը

DNS գոտու փոխանցումը կարող է տևել մինչև 48 ժամ, որպեսզի այն ամբողջությամբ կրկնօրինակվի ինտերնետ...

Ինչպե՞ս տեղափոխել (transfer) .am դոմենը դեպի ՀայՀոսթ

ՀայՀոսթում Դոմենի տեղափոխումն անվճար է, այնպես որ կարող եք ուղղակի գրել նամակ կամ զանգահարել մեզ...

Ինչպե՞ս կատարել .am դոմենի իրավատիրոջ փոփոխություն

.am դոմենի իրավատիրոջ փոփոխության համար անհրաժեշտ է1. Ներբեռնել am դոմենի իրավատիրոջ փոփոխության...