Որոշ օգտատերեր մեզ հայտնում են, որ Google-ը, նրանց ինտերնետային կապի սերվերի լոկացիոն երկիրը ցույց տալու փոխարեն, ցույց է տալիս նրանց գտնվելու իրական վայրը։
Օրինակ, հնարավոր է՝ Հայաստանում տեղակայված սերվերից օգտվելու դեպքում Google-ը կարողանա հայտնաբերել, որ կապը իրականում գալիս է Ռուսաստանից։
Այս խնդիրը չի գալիս մեր VPN ծառայությունից և մենք թույլ չենք տալիս IP-ի որևէ արտահոսք: Խնդիրն այն է, որ ՀայՀոսթը չունի ազդեցություն կողմնակի ծառայությունների վրա: Այդ իսկ պատճառով Google-ը կարող է հայտնաբերել ձեր գտնվելու վայրը՝ հավաքելով համապատասխան տեղեկատվություն ձեր բրաուզերի, տարատեսակ ծրագրերի և սարքի կարգավորումների միջոցով՝ անկախ VPN-ի օգտագործումից։ Ահա մի քանի կետ նրա մասին, թե ինչպես է Google-ը դա անում։
1. Բրաուզերի տվյալների հավաքագրում – Ձեր բրաուզերը գիտի, թե ինչպիսի Wi-Fi կապ եք դուք օգտագործում: Իսկ Google-ը և այլ ընկերություններ բազում տվյալներ են հավաքում Wi-Fi-ի տեղակայման մասին: Oրինակ՝ ձեր Android հեռախոսը անմիջապես հավաքում և ուղարկում է տվյալները Wi-Fi BSSID-ներին, իսկ GPS-ը կորդինատներ է ուղարկում Google-ին: Այսպիսով, եթե դուք միանաք Wi-Fi-ին տեղական սրճարանում, ձեր Chrome բրաուզերը անմիջապես կտեղեկացնի Google-ին այդ մասին:
2. GPS – Եթե դուք ձեր սարքում միացրել եք GPS ֆունկցիան, ձեր հեռախոսի ծրագիրը այդ ընթացքում կուղարկի ձեր գտնվելու վայրը Google-ին:
3. Cookie-ներ և Գտնվելու վայրի պատմություն – Կայքերը ձեր սարքում հավաքում են տեղեկատվությունները ձեր նախասիրությունների և պայմանավորվածությունների մասին Cookie-ներում: Օրինակ, եթե դուք Գերմանիայից առաջին անգամ մուտք գործեք որևէ վեբ կայք, ձեր սարքը կհավաքի տեղեկատվություն ձեր գտնվելու վայրի մասին, այդ տեղեկատվությունը կարող է նաև օգտագործվել ձեր ներկա և նախորդ գտնվելու վայրերը որոշելու համար։ Առավել ընդունված ծրագիրը Google Լօcation History-ն է։ Սա մի կարգավորում է ձեր Google Account-ում, որը տեղեկություններ է պահպանում այն բոլոր վայրերի մասին, որտեղ դուք եղել եք, անկախ VPN-ով մուտք գործելուց: Այսպիսով, Google-ը կարող է հասկանալ ձեր գտնվելու վայրը, օգտագործելով իր պահպանած տվյալները։
4. GSM Cell ID – Կան հանրությանը հասանելի տվյալների բազաներ cell tower նույնացուցիչներով և Google-ը բացահայտորեն ասում է, որ այն հավաքում է տվյալներ ծառայությունների տեղակայման վայրերի մասին։ Նույնիսկ եթե դուք փոխեք ձեր սարքը, ապա դա խնդրի իրատեսական լուծումը չի լինի:
Ինչպե՞ս թույլ չտալ Google-ին գտնել ինձ
5. Անջատեք ձեր Google Account-ում ձեր գտնվելու վայրի ֆունկցիան
6. Ջնջեք լոկացիայի պատմությունը ձեր Google հաշվից
- Մուտք գործեք «My Actions»,
- Ընտրեք «Location History»,
- Անջատեք լոկացիայի պատմությունը,
- Ջնջեք ձեր նախորդ լոկացիայի ողջ պատմությունը:
7. Անջատեք «Location Tracking»-ը ձեր բրաուզերում
Ցանկացած բրաուզեր հնարավորություն ունի անջատելու լոկացիայի ցուցիչը այդպիսով կանխելով լոկացիայի տվյալների փոխանցումը Google-ին։
Chrome բրաուզերի համար կատարեք այս քայլերը:
- Սեղմեք վերևի աջ անկյունում գտնվող երեք կետերի վրա՝ մենյու բացելու համար,
- Թերթեք ներքև և ընտրեք «Settings»,
- Թերթեք ներքև մինչև «Privacy and Security» բաժինը և սեղմեք «Site Settings»,
- Այնուհետև թերթեք մինչև «Permissions», հետո սեղմեք «Location»,
- Այնուհետև սահմանափակեք «Location» ֆունկցիայի մուտքը կայք:
Համացանցում կարող եք շատ հեշտ գտնել հրահանգներ նաև Firefox, Safari, և Edge բրաուզերների համար:
8. *iPhone-ի օգտատերերի համար. Անջատեք լոկացիայի ծառայությունը ձեր հեռախոսում
iPhone-ի օգտատերերի համար ավելի նպատակահարմար կլինի ամբողջապես անջատել լոկացիայի ծառայությունը։
Անջատելու համար հետևեք այս քայլերին.
- Մուտք գործեք «Settings», ապա «Privacy», հետո «Location Services»,
- Սեղմեք «Disable»:
Եթե ցանկանում եք սահմանափակել ձեր գտնվելու վայրի մուտքը միայն «Google Map»-ում.
- Մուտք գործեք «Settings», ընտրեք «Google Map»,
- Ընտրեք «Location»,
- Ընտրեք «Never» կամ «Only when using the app»:
9. *Android օգտատերերի համար. Դուք կարող եք նաև անջատել ձեր ճշգրիտ լոկացիան որպեսզի Google֊ը ավելի քիչ տվյալներ ստանա
Android օգտատերերին ավելի դժվար է գրել հիմնական հրահանգները քանի որ ամեն Android սարքավորման մոդել կարող է ունենալ տարբեր կարգավորումներ՝ կախված արտադրանքից։
Ստորև տրված են հիմնական հրահանգները.
- Մուտք գործեք «Settings» և փնտրեք «Location» բաժինը,
- Անջատեք «Location»-ը, որպեսզի ոչ մի հավելված չկարողանա օգտագործել ձեր լոկացիան,
- «High Accuracy» բաժնում անջատեք Wi-Fi-ի և Bluetooth-ի սկանավորումը,
- Գտեք «Google Location Accuracy» ֆունկցիան և անջատեք այն:
Կարող եք երկրորդ քայլը բաց թողնել, եթե ցանկանում եք որ որոշ հավելվածներ ստանան ձեր լոկացիայի տվյալները։
10. Ստացեք լավ VPN
Եթե ձեր VPN-ը չի թաքցնում ձեր լոկացիան, նշանակում է, որ դուք օգտագործում եք անվճար VPN: Փոխարենը, մենք առաջարկում ենք անձնական տվյալները թաքցնող VPS` VPN ծառայությամբ (ինչպես նաև OpenVPN, L2TP և այլն), որը երբեք չի բացահայտի ձեր տվյալները: