Ձեր VPN-ին միանալու և տվյալները ստանալու համար հետևեք այս քայլերին.
1. .ovpn ֆայլը ներբեռնելու համար և ձեր անձնական VPN-ի տեղեկատվությունը ստանալու համար, գնացեք ՀայՀոսթի Գլխավոր էջ և սեղմեք «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»:
2. «Ապրանքներ/ծառայություններ» բաժնում սեղմեք ձեր VPN ծառայության վրա (Կհայտնվի «Ապրանքի կառավարում» էջը):
3. «Ապրանքի կառավարում» էջում սեղմեք էջի ներքևում և բեռնեք OpenVPN config file-ը (առաջարկվում է տարբեր պորտերով տարբերակներ): Սա կներբեռնի ձեր .ovpn ֆայլը անմիջապես ձեր հեռախոսում (Այս էջում դուք կտեսնեք ձեր անձնական VPN-ի տեղեկատվությունը):
4. Ներբեռնեք openVPN տեղադրման ֆայլը՝ հետևելով այս հղմանը (Windows 64-bit MSI installer ):
5. Բացեք ներբեռնված ֆայլը և սեղմեք «Install Now»:
6. Երբ տեղադրումն ավարտվի, սեղմեք «Close»:
7. VPN-ին միանալու համար հետևեք հետևյալ քայլերին.
- Կտտացրեք «Network» պատկերակին,
- Աջ սեղմեք «OpenVPN» պատկերակի վրա,
- Սեղմեք «Import»-ի վրա,
- Սեղմեք «Import file..», (Սքրինշոթ 1)
- Կրկին սեղմեք «Network» պատկերակի վրա, Աջ սեղմեք «OpenVPN» պատկերակի վրա և այնուհետև կտտացրեք «Connect»-ի վրա: Սա կբացի OpenVPN ծրագիրը՝ ձեր անձնական VPN տեղեկատվությունը լրացնելու համար: (Սքրինշոթ 2)
8. Մուտքագրեք ձեր մուտքանունը և գաղտնաբառը, հետո սեղմեք «OK»: