Ձեր VPN-ին միանալու և տվյալները ստանալու համար հետևեք այս քայլերին:
1. Մուտք գործեք ՀայՀոսթի Գլխավոր էջ և սեղմեք «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»:

2. Սեղմեք ձեր VPN ծառայության վրա: (Ստորև կհայտնվի ձեր ծառայությունների ցանկը «Ապրանքներ/ ծառայություններ» բաժնում):

3. Թերթեք ներքև և կգտնեք ձեր անձնական VPN տվյալները:

4. Ձեր էկրանի վերևի ձախ անկյունում սեղմեք «Apple» պատկերակի վրա, այնուհետև սեղմեք «System Settings»:

5. Սեղմեք Network>>...>>Add VPN Configuration և ընտրեք կապի տեսակը (օրինակ՝ L2TP IPsec):

6. Լրացրեք ձեր անձնական VPN-ի տվյալները (որը վերցրել եք «Ապրանքի կառավարում» էջից) և սեղմեք «Create»:
Կհայտնվի ձեր VPN կապի մենյուն:

7. Սեղմեք ձեր VPN-ի վրա.

8. Միացրեք ձեր VPN-ը։

