Դարձրեք անվտանգ ձեր կայքը
SSL սերտիֆիկատը (հավաստագիր) ձեր կայքի թվային ստորագրությունն է: SSL սերտիֆիկատն ապահովում է սերվերի և օգտագործողի միջև անվտանգ կապը, SSL արձանագրության միջոցով, անհնարին դարձնելով տվյալների առևանգումը: Կախված իր նպատակից, SSL սերտիֆիկատ ստանալիս հաստատվում է դոմենի անվանումը, կազմակերպությունը, օգտագործողը, մշակողը, էլեկտրոնային փոստի հասցեն: Թողարկվում է ոչ պակաս, քան մեկ տարի և առավելագույնը 3 տարի ժամկետով:
