Ի՞նչ է դոմենը

Ի՞նչ է Դոմենային անունը

 

Այն տեքստային գրություն է, որը վեր է ածվում մարդու համար դժվար հիշվող սերվերի IP հասցեի:

Կայքեր պատրաստելու և ինտերնետում տեղադրելու համար անհրաժեշտ է ունենալգնել դոմեն, առանց որի կայքը չի կարող հասանելի լինել համացանցում:
Դոմենը հիմնականում լինում է լատինատառ, բացառությամբ ազգային դոմենները (օրինակ՝ .հայ դոմենը):

Դոմենի երկարությունը չպետք է գերազանցի 64 նիշը: Դոմենային անունը կարող է պարունակել լատինական տառեր, թվեր և '-':

Դոմենները լինում են տարբեր մակարդակի: Գրանցման համար հասանելի են երկրորդ մակարդակի դոմենները: Օրինակ domain.com, domain.am: Առաջին մակարդակի դոմենը սովորական օգտատերը չի կարող գրանցել, իսկ 2-րդ մակարդակը՝ հեշտությամբ:
Երրորդ, չորրորդ և այլ մակարդակի դոմենները կոչվում են ենթադոմեններ: Դոմենի անունով կարելի է իմանալ իր պատկանելությունը։

 

Ի՞նչ է ենթադոմենը

Ենթադոմենը (subdomain) ավելի բարձր մակարդակի տիրույթի դոմենի մասն է կազմում:

Ենթադոմենը (subdomain) գործող դոմեյնի ընդլայնում է: Օրինակ՝ mail.hayhost.am, calendar.hayhost.am–ը դրանք hayhost.am դոմենի ենթադոմեններն են: Դոմենի իրավատերը կարող է ստեղծել անսահման քանակությամբ ենթադոմեններ:

  • 188 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

Ինչպես փոխել Ձեր HayHost տիրույթի Name Server-ները

1. Ձեր ՀայՀոսթի հաշվի Գլխավոր էջից մուտք գործեք "ԴՈՄԵՆՆԵՐ" բաժին (Դուք կտեսնեք ՀայՀոսթից ձեր...

Ինչպես կառավարել DNS գրառումները (MX, CNAME և A) cPanel-ում

1. Մուտք գործեք cPanel-ի Domains բաժին և սեղմեք «Zone Editor» պատկերակը:   2. Domains բաժնում...

Ես փոխել եմ սերվերների DNS ցուցիչները, բայց դեռ չեմ կարող տեսնել կայքը

DNS գոտու փոխանցումը կարող է տևել մինչև 48 ժամ, որպեսզի այն ամբողջությամբ կրկնօրինակվի ինտերնետ...

Ինչպե՞ս տեղափոխել (transfer) .am դոմենը դեպի ՀայՀոսթ

ՀայՀոսթում Դոմենի տեղափոխումն անվճար է, այնպես որ կարող եք ուղղակի գրել նամակ կամ զանգահարել մեզ...

Ինչպե՞ս կատարել .am դոմենի իրավատիրոջ փոփոխություն

.am դոմենի իրավատիրոջ փոփոխության համար անհրաժեշտ է1. Ներբեռնել am դոմենի իրավատիրոջ փոփոխության...