cPanel-ում նոր էլփոստի հաշիվ ստեղծելու համար հետևեք այս հրահանգներին:
1․ Մուտք գործեք ՀայՀոսթի հաճախորդի տարածք>>Ծառայություններ բաժին և սեղմեք ձեր հոսթինգ ծառայության վրա:
2. Սեղմեք ձեր հոսթինգ հաշվի վրա որից հետո կբացվի նոր էջ, ձախ հատվածում սեղմեք "Մուտք դեպի cPanel" :
3․ Թերթեք ներքև և Email բաժնում սեղմեք "Email accounts" ենթաբաժնի վրա։
4. Սեղմեք "+Create"։
5. Եթե ունեք մի քանի տիրույթ, վերևի աջ անկյունում բացվող ցանկում ընտրեք այն տիրույթը, որին ցանկանում եք կցել ձեր էլ փոստի հաշիվը և մուտքագրեք ցանկալի էլհասցե, Հնարավոր է անմիջապես սահմանել գաղտնաբառը կամ տրամադրել այլընտրանքային էլհասցե։
6․ "Username" դաշտում գրեք Էլ․ փոստի անվանումը։
7․ "Password" դաշտում գրեք գաղտնաբառ (անվտանգության նկատառումներով անհրաժեշտ է գրել բարդ գաղտնաբառ, բաղկացած՝ տառերից,տվերից, մեծատառերից և սիմվոլներից):
8. "Generate" կոճակի օգնությամբ կարող եք գեներացնել բարդ գաղտնաբառ։
9. Անհրաժեշտ դաշտերը լրացնելուց հետո սեղմեք "Create" կոճակը, և էլհասցեն արդեն պատրաստ կլինի։
10. Արդեն ստեղծված էլ․հասցեն փոփոխելու համար անհրաժեշտ է
- Email բաժնում ընտրել "Email accounts" ենթաբաժինը,
- Տվյալ էլփոստի ուղղությամբ սեղմել "Manage" կոճակը:
11. Ավարտելուց հետո կտեսնեք հասանելի Webmail պատկերակը:
12. Փոփոխություններ կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել "Update Email Settings" կոճակը։
Հիմա դուք կարող եք մուտք գործել ստեղծած էլ. փոստարկղեր այս հղումներով:
https://yourdomain.com/webmail
https://yourdomain.com:2096