Ինչպես տեղադրել WordPress համակարգ ինքնուրույն

Դոմեն և հոսթինգ ձեռք բերելուց հետո, անհրաժեշտություն է առաջանում ստեղծել կայք: Wordpress-ը կառավարման համակարգ է, որի միջոցով կարող եք ստեղծել ձեր կայքը: Այս ուղեցույցում ցուցադրված են այն քայլերը որոնց միջոցով դուք հաջողությամբ կարող եք տեղադրել WordPress-ը ինքնուրույն, օգտագործելով cPanel-ը:

Ներբեռնել Wordpress համակարգը

Ներբեռնեք Wordpress-ի վերջին տարբերակը Wordpress.org կայքից:

install wordpress

 

 

Ներբեռնեք և արտահանեք Wordpress.zip ֆայլը տեղադրման համար անհրաժեշտ կատալոգում:

ԵՎ այսպես, անհրաժեշտ է`

Մուտք գործել Cpanel, այնուհետև File Manager,

Վերևի գործիքներից ընտրեք Upload, հետո Select file,

Բացված պատուհանում ընտրեք այն ֆայլը որը ներբեռնել եիք Wordpress.org-ից:

  upload wordpress zip

 

Երբ .Zip ֆայլի վերբեռնումը կվերջանա, վերադարձեք ֆայլերի քարտացուցակ (Directory) սեղմելով հղմանը՝ “/home/yourdomain/public_html”: Հիմա արդեն ֆայլերի քարտացուցակում կարող եք տեսնել Ձեր վերբեռնած ֆայլը: Նշեք այդ ֆայլը և մկնիկի աջ հպումով ընտրեք Extract: Ավարտից հետո սեղմեք Reload և կտեսնեք արտահանած Wordpress-ի ֆայլերը: Դուք արդեն կարող եք ջնջել .ZIP ֆայլն որպիսի հավաք և մաքուր լինի:

 

 extract files

 

Տեղափոխեք ֆայլերը Wordpress թղթապանակից դեպի Public Html ֆայլերի քարտացուցակ:

Կրկնակի սեղմեք նոր արտահանած Wordpress թղթապանակի վրա և դուք կտեսնեք Wordpress-ի բոլոր անհրաժեշտ ֆայլերը:

Վերևում՝ գործիքների վահանակից, ընտրեք ‘’Select All’’ կոճակը և նշեք բոլոր ֆայլերը,

Նույն գործիքների վահանակից ընտրեք ‘’Move File’’ կոճակը և կբացվի պատուհան հետևյալ հղումով “/public_html/wordpress”,

Ջնջեք /worpress հատվածը և սեղմեք ‘’Move File’’:

move wordpress files

4. Բոլոր ֆայլերը պետք է տեղափոխվեն դեպի ‘’Public_html’’ թղթապանակ, սեղմեք ՛՛Up One Level’’ և կտեսնեք դրանք:

Ստեղծել տվյալների պահոց wordpress համակարգի համար և կցել համակարգին

Անհրաժեշտ է ստեղծել տվյալների պահոց (database)  և օգտատեր (database user), որը կգործարկի Ձեր կայքը:
Cpanel կառավարման վահականից ընտրեք ''MySql Database Wizard'' գործիքը:

mysql database wizard

Ձեզ կառաջարկվի ստեղծել նոր տվյալների բազա: Բացված պատուհանում անհրաշտ է գրել անվանում, նոր տվյլաների բազայի համար:

create database

Գրելուց հետ սեղմեք հաջորդ քայլ (Next Step):

Բացված պատուհանում Ձեզ կառաջարկվի ստեղծել օգտատեր, տվյալների պահոցի համար,անվանումը պետք է գրել Username դաշտում, այն չի կարող լինել ավելին քան 36 նիշ:

 create database user

Password տողում անհրաժեշտ է գրել գաղտնաբառ, ստեղծեք ինքներդ կամ գեներացրեք այն Password Generator գործիքով: Նախորոք պահեք գաղտնաբառը այլ թղթապանակում,որպեսզի անհրաժեշտություն չառաջանա կրկին փոխելու:

create database password

Քայլերը կատարելուց հետո ներքևում սեղմեք Create User:

Բացված պատուհանում անհրաժեշտ է օգտատիրոջը տալ բոլոր առավելությունները ‘’ALL PRIVILEGES’’ նշելով համապատասխան վանդակը:

check all privileges

Սեղմեք հաջորդ (Next Step) և օգտատերը կկցվի տվյալների պահոցին(բազա):

 

 sql database wizard complate

Տվյալների բազան պատրաստ է, այժմ անհրաժեշտ է տեղադրել տվյալների բազայի ինֆորմացիան Wp-config.php ֆայլում:

Փոխեք  “wp-config-sample.php” դարձնելով “wp-config.php”

Վերադարձեք Public_Html  ֆայլերի քարտացուցակ և նշեք wp-config-sample.php ֆայլը,

Սեղմեք մկնիկի աջ կոճակը և ընտրեք Rename,

Բացված պատուհանում փոխեք “wp-config-sample.php” դարձնելով “wp-config.php”, այդքանով ավարտելով այս քայլը:

 

 wp config simple

Լրացնեք wp-config.php ֆայլում տվյալների բազային միանալու անհրաժեշտ տվյալները.

File Manager գործիքի միջոցով բացեք Public_Html թղթապանակը և գտեք wp-config-sample.php ֆայլը,

Նշեք ֆայլը և գործիքների վահանակից սեղմեք Edit կոճակը, բացված պատուհանում նորից սեղմեք Edit:

edit wpconfig

Հիմա անհրաժեշտ է լրացնել տվյալների պահոցի ինֆորմացիան:

 

Ուղղորդվեք այն տողը որտեղ գրված է “define(‘DB_NAME‘, ‘database_name_here‘);” և փոփոխեք գրելով Ձեր կողմից արդեն լրացրած տվյալների պահոցի անվանումը:

Ուղղորդվեք այն տողը որտեղ գրված է “define(‘DB_USER‘, ‘username_here‘);” և փոփոխեք գրելով Ձեր կողմից արդեն լրացրած տվյալների պահոցի օգտատիրոջ անվանումը:

Ուղղորդվեք այն տողը որտեղ գրված է “define(‘DB_PASSWORD‘, ‘password_here‘);” և փոփոխեք գրելով Ձեր կողմից արդեն գեներացված տվյալների պահոցի գաղտնաբառը:

  

Գաղտնի նույնականացման բանալիների ՛՛SECURE AUTH KEY” և աղերի ”SECURE AUTH SALT”  փոփոխություն

 

Բացված wp-config.php ֆայլում ուղղորդվեք դեպի Authentication Unique Keys and Salts պարբերություն:

keys and salts

2.      Ուղղորդվեք հղումով դեպի WordPress բանալիների գեներատոր: Կրկնօրինակեք ամբողջը և տեղադրեք ֆայլում:

authkey worpress

1.      Պահպանեք փոփոխությունները սեղմելով Save Changes աջ անկյունում:

 

 

Սկսեք WordPress տեղադրման սցենարը

Այս պահին դուք վերջացրել եք աշխատանքները Cpanel կառավարման վահանակում, այժմ կարող ենք սկսել Wordpress-ի տեղադրումը:

Սկսելու համար սեղմեք հետևյալ հղմանը, ( yourdomain.am ի փոխարեն նշեք Ձեր դոմենային անունը ):

Լրացուցիչ: Ստուգեք որպեսզի դոմենը կցված լինի հոսթինգ հաշվին.

Բացված պատուհանում նշեք Ձեր նախընտրած լեզուն, Wordpress համակարգի համար, սեղմեք շարունակել:

Հաջորդ բացված էջում անհրաժեշտ է լրացնել Ձեր կայքին վերաբերող բոլոր անհրաժեշտ ինֆորմացիան, ինչպիսիք են՝ կայքի անվանում, օգտատիրոջ անվանում, գաղտնաբառ, էլ. հասցե:

Երբ արդեն լրացրած լինեք բոլոր տվյալները սեղմեք գործարկել (Install Wordpress) կոճակը, և ամեն ինչ պատրաստ է:

Շնորհավորում ենք, դուք բարեհաջող տեղադրեցիք Wordpress կայքի կառավարման համակարգը:

Այսուհետ կարող եք մուտք գործել ձեր նոր կայքի կառավարման վահանակ yourdomain.am/wp-admin հղումով, yourdomain.am –ը փոխարինելով ձեր դոմենով, մուտքի համար օգտագործելով ձեր կողմից արդեն նշված մուտքանուն գաղտնաբառը:

  • wordpress, install, cpanel
  • 250 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

Ինչպես հանել IP հասցեն արգելափակումից սերվերի firewall-ում

Եթե Ձեր IP հասցեն սխալմամբ արգելափակվել է, կարող եք հեշտությամբ հանել արգելափակումից ՀայՀոսթի...

Ինչպես ստեղծել ամբողջական cPanel Backup

1. Մուտք գործեք ՀայՀոսթի Գլխավոր էջ «Ակտիվ ապրանքներ/ծառայություններ» բաժին: 2. Սեղմեք...

Ինչպես տեղակայեձեր React հավելվածը cPanel-ում համօգտագործվող հոստինգի վրա

1. Գնեք դոմեն և հոստինգ:  Վեբ կայքը հյուրընկալելու համար, ձեր React հավելվածը հյուրընկալելու...

Ինչպես տեղադրել WordPress-ը cPanel-ում

1. Մուտք գործեք ՀայՀոսթի Գլխավոր էջ, կտեսնեք «Ձեր Ակտիվ Ապրանքները/Ծառայությունները» ցուցակը: 2....

MySQL տվյալների բազայի ստեղծումը cPanel -ում

1. Մուտք գոծեք ՀայՀոսթի հաճախորդի տարածք, այնուհետև սեղմեք «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ»:   2....