AM դոմենի գրանցում 8000դր.

Գրանցիր AM դոմեն հավաստագրված ռեգիստրարում

Պատվիրեք AM Դոմեն և ստացեք Էկոնոմ հոսթինգ ԱՆՎՃԱՐ! Պատվիրել!

AM Դոմեն

AM դոմենը դա Հայաստանի վերին մակարդակի ազգային դոմենային տիրույթն է: Նաև կարող է օգտագործվել որպես AM ռադիո, AMerica, AMsterdam: .am դոմենի գրանցում hayhost.am ում, նշանակում է լավ հնարավորություն տեղական և միջազգային կազմակերպություններին իրենց բիզնեսը Հայաստանում ներկայացնելու համար:
AM Դոմենի գրանցման նվազագույն թույլատրելի երկարությունը 1 նշան է։ Արգելվում է ստեղծել ոչ պարկեշտ, արգելված կոնտենտով կայքեր: .am դոմենով հնարավոր է հայտնի բրենդների անուններով դոմենների գրանցումը։

AM դոմեն գնելիս ընտրեք կայքը դիպուկ ներկայացնող բառ կամ բառակապակցություն: Ընտրեք հնարավորինս կարճ և հեշտ հիշվող անուն, իսկ մի քանի բառի դեպքում առանձնացրեք գծիկով:

Ո՞վ կարող է գրանցել .AM դոմեն

Գրանցել AM դոմեն թույլատրվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին՝ անկախ քաղաքացիությունից:

Ինչպե՞ս գրանցել am դոմենային անուն

Գրանցել am դոմեն HayHost.am ում շատ հեշտ է: Որոնեք ձեր ընտրած դոմենային անունը Դոմենի գրանցում էջում , եթե այն ազատ է, լրացրեք անհրաժեշտ տվյալները և պատվիրեք: Ամեն am դոմենի պատվեր անցնում է ստուգում և հաստատվում 1-3 աշխատանքային օրում:

Գրանցել դոմեն AM գոտում կարող եք նաև հեռախոսազանգով, կամ նամակի միջոցով:

Ինչու գրանցել AM դոմենը Հայհոսթում

Հանդիսանալով .AM և .հայ դոմենային գոտու լիցենզավորված ռեգիստրատոր, առաջարկում ենք շուկայում ցածր և մրցակցային գին: Դա թույլ է տալիս դոմեն վերավաճառողներին շահավետ համագործակցել մեզ հետ:

AM դոմենի գրանցումը ՀայՀոսթում կատարվում է շատ արագ, լրիվ ավտոմատացված և մի քանի հպումով: Անմիջապես AM դոմեն պատվիրելուց և հաշվի վճարումից հետո համակարգը ուղարկում է գրանցման հայտը, իսկ գրանցման բարեհաջող ավարտի դեպում ուղարկում է ծանուցման նամակ:

Գործում է АМ դոմենի գրանցման հատուկ գնացուցակ գործընկերների համար:

AM դոմեն գրանցելու համար տվյալներ