Վեբ Հոսթինգը (web hosting) դա սերվերային ռեսուրսների տրամադրումն է, պատրաստված կայքը համացանցում հրապարակելու և հասանելի դարձնելու համար: Հոսթինգին կցվում է դոմենային անունը (կայքի հասցե), որով հնարավոր է դառնում կայքի աշխատանքը:
ՀայՀոսթը տրամադրում է հոսթինգ ծառայություններ լայն հնարավորություններով: Կարող են աշխատել բոլոր տարածված համակարգերը (CMS): Մեր մասնագետները սիրով կօգնեն կայքը հոսթինգում տեղադրման հարցում:
Բոլոր հոսթինգ փաթեթները ներառում են cPanel կառավարման համակարգ, որի միջոցով կարող եք հեշտությամբ կառավարել հոսթինգը, էլ. փոստարկղերը և հրապարակել կայք: Ուսումնասիրել Ցուցադրական տարբերակը
Տրամադրում ենք վեբ հոսթինգ, աշխարհի լավագույն տվյալների կենտրոններում: Տեղակայումը Գերմանիա, Անգլիա, ԱՄՆ: Օգտագործվում են վերջին ամպային տեխնոլոգիաները, որոնք ապահովում են արագություն և տվյալների ապահովություն:
Հոսթինգի տեղափոխման ընթացքում կայքի աշխատանքը չի խափանվի: Մեր մասնագետները անվճար կտեղափոխեն ձեր կայքը մեր հոսթինգ և կուղղեն ընթացքում նկատված խնդիրները: Մեզ մոտ կստանաք կայքի արագ աշխատանք, անվտանգության բարձր մակարդակ և մասնագիտացված տեխնիկական սպասարկում:
Եթե առաջարկվող փաթեթների մեջ չկա ձեր պահանջներին բավարարող հոսթինգ, մենք կարող ենք առաջարկել հատուկ պարամետրերով հոսթինգ, վիրտուալ կամ առանձնացված սերվերներ նաև տեխնիկական խորհրդատվություն:
Մեկ հոսթինգ փաթեթում կարող են տեղակայվել մի քանի կայքեր, ինչպես նաև կարող է կցվել մի քանի դոմեն մեկ կայքին, որոնց թիվը պայմանավորված է պատվիրված հոսթինգ փաթեթով:
Հոսթինգ հաշիվը ստեղծվում է անմիջաապես: Դա նշանակում է, որ պատվերի և հաշվի վճարումից հետո կարող եք անմիջապես սկսվել աշխատանքը: Ընտրեք համապատասխան հոսթինգ փաթեթը, պատվիրեք ընդամենը մի հպումով, վճարեք և ներբեռնեք ձեր կայքը:
Եթե գործող հոսթինգ փաթեթը չի բավարարում պահանջներին, կարող եք ցանկացած ժամանակ փոխել առանց տվյալների կորստի կամ կայքի աշխատանքի ընդհատման: