Ինչպե՞ս գրանցել դոմեն - հեշտ գրանցում ՀայՀոսթում

Դոմենը գրանցելուց առաջ, որոշեք գրանցվող դոմենի անվանումը: Այն պետք է դիպուկ ներկայացնի կայքը և ոլորտը:
Խորհուրդ է տրվում ընտրել կարճ և հիշվող դոմենային անուն:

1. Մուտք գործեք hayhost.am կայքի Գլխավոր էջ, կամ Դոմենի Գրանցում, դոմենի որոնման դաշտում մուտքագրեք որոնվող դոմենային անունը և սեղմեք «ՈՐՈՆԵԼ»:


Օրինակ՝ domainfortest.am



2. Համակարգը Ձեզ կուղղորդի հաճախորդի տարածք, որտեղ կբերվեն որոնված դոմենի և առաջարկվող այլ դոմենների գրանցման համար հասանելի լինելու մասին ինֆորմացիա: 


3. Ընտրեք մեկ կամ մի քանի դոմեն, սեղմեք «Ավելացնել Զամբյուղ»: 

Ուշադրություն դարձրեք, որ որոնվող դոմենի անհասանելիության դեպքում Ձեզ կարող է հետաքրքրել որոնվող անունը այլ դոմենային տիրույթներում:


4. Կբացվի Դոմենի կարգավորումներ բաժինը: Ցանկացած կայքի աշխատանքի համար անհրաժեշտ է հոսթինգ: Դուք կարող եք ընտրված դոմենների համար պատվիրել նաև հոսթինգ փաթեթ, որը ավտոմատ կկարգավորվի տվյալ դոմենի համար: 

  • Կարող եք նաև թաքցնել դոմենի անվան գրանցման տվյալները:
    AM և .հայ դոմենների տվյալների պաշտպանությունն անվճար է և միշտ միացված:
  • Ընտրված դոմենի կամ դոմենների համար դուք կարող եք կարգավորել DNS սերվերային հասցեները: Չլրացնելու դեպքում այն կսահմանվի մեր հիմնական DNS հասցեներով։ Հետագայում դուք կարող եք փոխել այն:



5. Նույն էջում կտեսնեք պատվերի մանրամասները:

Ուշադրություն դարձրեք, որ որոշ դոմենների վրա գործում են զեղչեր 2 և ավելի տարով գրանցելու դեպքում:

6. Մուտքագրեք զեղչի կոդը եթե ունեք և սեղմեք «Ձևակերպում»:


7. Հաշիվը վճարելուց հետո դոմենը կանցնի գրանցման փուլ:


Շնորհավորում ենք: Հիմա դուք գիտեք, թե ինչպես գրանցել դոմեն ՀայՀոսթում:

  • domain, domain name, domain registration
  • 338 Հաճախորդ սա օգտակար են համարել
Օգնեց ձեզ այս պատասխանը?

Կապակցված հոդվածներ

Ինչպես ակտիվացնել DNS գրառումը ՀայՀոսթի հաճախորդի տարածքից

1. Մուտք գործեք ձեր ՀայՀոսթի Գլխավոր էջ, սեղմեք «ԴՈՄԵՆՆԵՐ» (Այն կցուցադրի ձեր դոմենների ցանկը):...

Ինչպես cPanel-ուն ավելացնել միջազգային նիշեր պարունակող IDN դոմեններ (Punycode)

Ձեզ անհրաժեշտ է ավելացնել åäö.se դոմենը ձեր cPanel-ում, և այն ձեզ ցույց է տալիս "Error" դոմենում...

Ինչպե՞ս կատարել .am դոմենի իրավատիրոջ փոփոխություն

.am դոմենի իրավատիրոջ փոփոխության համար անհրաժեշտ է1. Ներբեռնել am դոմենի իրավատիրոջ փոփոխության...

Ինչպես փոխել Ձեր HayHost տիրույթի Name Server-ները

1. Ձեր ՀայՀոսթի հաշվի Գլխավոր էջից մուտք գործեք "ԴՈՄԵՆՆԵՐ" բաժին (Դուք կտեսնեք ՀայՀոսթից ձեր...

Ինչպե՞ս տեղափոխել (transfer) .am դոմենը դեպի ՀայՀոսթ

ՀայՀոսթում Դոմենի տեղափոխումն անվճար է, այնպես որ կարող եք ուղղակի գրել նամակ կամ զանգահարել մեզ...