Ճկուն
Կառավարման լայն հնարավորություններ
NVMe SSD Disk
Արագագործ դիսկային համակարգեր
Xtra CPU
Արագագործ սերվերներ
Արխիվացում
Ավտոմատ ըստ պահանջի
Անվտանգություն
DDOS պաշտպանություն
Վիրտուալ առանձնացված սերվերը (VPS) դա ամբողջական սերվերի վիրտուալ տարբերակն է, երբ ֆիզիկական սերվերը ծրագրային միջոցներով բաժանվում է մի քանի վիրտուալ սեվերների, որոնք կիսում են ֆիզիկական սերվերի ռեսուրսները:
Երբ կայքին անհրաժեշտ են ավելի շատ ռեսուրսներ, ճկուն կառավարում ու հատուկ ծրագրային ապահովում:
Վիրտուալ սերվերները տեղակայված են Եվրոպայի և ԱՄՆի լավագույն տվյալների կենտրոններում: Օգտագործվում են վերջին ամպային տեխնոլոգիաները, որոնք ապահովում են արագություն և տվյալների ապահովություն:
Վիրտուալ սերվերում կարղ եք տեղադրել LINUX/UNIX կամ Windows համակարգեր: Պատվերի ժամանակ կարող եք ընտրել ծրագրային ապահովումը ցուցակից, որը հաճախ թարմացվում է նոր տարբերակներով: Windows համակարգերի լիցենզիան չի մտնում ծառայության մեջ:
Եթե առաջարկվող փաթեթների մեջ չեք գտել ձեր պահանջներին բավարարող սերվեր, մենք կարող ենք առաջարկել հատուկ պարամետրերով վիրտուալ առանձնացված սերվերներ նաև տեխնիկական խորհրդատվություն:
Հաշվի վճարումից անմիջապես հետո ստեղծվում է վիրտուալ սերվերը, նշված ծրագրային ապահովումով:
Կարող եք ցանկացած ժամանակ փոխել սերվերի պարամետրերը առանց տվյալների կորստի: