Վիրտուալ առանձնացված սերվերը (VPS) դա ամբողջական սերվերի վիրտուալ տարբերակն է, երբ ֆիզիկական սերվերը ծրագրային միջոցներով բաժանվում է մի քանի վիրտուալ սեվերների, որոնք կիսում են ֆիզիկական սերվերի ռեսուրսները:
Երբ կայքին անհրաժեշտ են ավելի շատ ռեսուրսներ, քան տրամադրում է ընդհանուր հոսթինգը: Նաև այն դեպքում, երբ անհրաժեշտ է ճկուն կառավարում ու հատուկ ծրագրային ապահովում:
Վիրտուալ սերվերները տեղակայված են Հայաստանի լավագույն տվյալների կենտրոններում: Օգտագործվում են վերջին ամպային տեխնոլոգիաները, որոնք ապահովում են արագություն և տվյալների ապահովություն:
Վիրտուալ սերվերում կարղ եք տեղադրել հատուկ LINUX/UNIX կամ Windows համակարգեր: Վիրտուալ սերվերի ստեղծման ժամանակ կարող եք ընտրել ծրագրային ապահովումը ցուցակից, որը հաճախ թարմացվում է նոր տարբերակներով: Windows համակարգերի լիցենզիան չի մտնում ծառայության մեջ:
Եթե առաջարկվող փաթեթների մեջ չկա ձեր պահանջներին բավարարող հոսթինգ, մենք կարող ենք առաջարկել հատուկ պարամետրերով վիրտուալ առանձնացված սերվերներ նաև տեխնիկական խորհրդատվություն:
Պատվերի և հաշվի վճարումից հետո ստեղծվում է վիրտուալ սերվերը, նշված ծրագրային ապահովումով և ուղարկվում են մուտքի տվյալները:
Եթե գործող սերվերը չի բավարարում պահանջներին, կարող եք ցանկացած ժամանակ փոխել առանց տվյալների կորստի: