Կորպորատիվ էլ փոստ ձեր բիզնեսի համար

Միացրեք ձեր կորպորատիվ էլ. փոստը և բացեք փոստարկղեր բոլոր աշխատակիցների համար:
Ստեղծեք էլ. հասցեներ ձեր դոմենային անունով:

Ի՞նչ է կորպորատիվ էլ փոստը

Կորպորատիվ էլ փոստը այն փոստի տեսակն է, որի հասցեն պարունակում է ձեր ընկերության դոմենային անունը: Օրինակ, info@hayhost.am հասցեն ասում է նրա մասին, որ սա HayHost ընկերության էլեկտրոնային փոստն է: Նման էլ․ փոստի հասցեն խոսում է ընկերության պրոֆեսիոնալիզմի մասին, բարձրացնում վարկանիշը, գեղեցիկ է և վերջապես հեշտ հիշվող:

Փոստային հասցե ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ գրանցված դոմեն:

Կարող եք ունենալ տարբեր փոստարկղեր ընկերության բաժինների կամ աշխատակիցների անունով: Փոստային հասցեները կարող են լինել ցանկացած անունով և քանակությամբ:

Ինչպե՞ս ունենալ կորպորատիվ էլ փոստ

Փոստարկղեր կայքի հոսթինգում

Մեր կողմից տրամադրվող հոսթինգ փաթեթներն ունեն փոստարկղեր ստեղծելու հնարավորություն, որը ներառված է հոսթինգի գնի մեջ:

Փոստարկղերի քանակը և թույլատրելի ծավալը կախված է հոսթինգ փաթեթից:

Կորպորատիվ փոստ Mail.Ru կամ Yandex համակարգերում

Տվյալ համակարգերը հնարավութություն են տալիս կցել ձեր դոմենը և ունենալ փոստարկղեր ձեր դոմենով, բայց օգտագործելով Mail.Ru կամ Yandex համակարգերի լայն հնարավորությունները:

Mail.Ru ծառայությունը դեռևս ունի անվճար տարբերակ: Տեխնիկական գիտելիքների դեպքում կարող եք ակտիվացնել ինքնուրույն, կամ պատվիրել մեզ մոտ ակտիվացում և կարգավորում:

Որո՞նք են Mail.Ru և Yandex կորպորատիվ էլ. փոստի առավելությունները

Անվճար փոստարկղեր
Ձեր կազմակերպության համար
Անսահման տարածք
Նամակների համար
Պաշտպանություն
Վիրուսներից եվ սպամից
Հավելվածներ բոլոր
հեռախոսների համար
Պաշտպանություն
նամակների կորստից
Ակտիվացնել փոստարկղը հիմա