Կառուցեք և գործարկեք մրցունակ վեբկայքեր շատ արագ՝ անմիջապես cPanel-ում և առանց լրացուցիչ ծախսերի։ Sitejet Builder-ը պարզ կայքերի ստեղծման գործիք է, որը լիովին ինտեգրված է հոսթինգում։
Sitejet Builder-ը ներառված է ձեր cPanel վահանակում առանց լրացուցիչ վճարի: Լիովին ինտեգրված է cPanel-ի հետ: Ստեղծեք, գործարկեք և կառավարեք ձեր հոսթինգի կարգավորումները անմիջապես հոսթինգից:
Արդեն շատ հեշտ է գրավիչ բովանդակություն ստեղծել ձեր կայքի համար կամ գտնել ճիշտ լուսանկար և տեսանյութ: Կայքի կոնստրուկտորը ներառում է. արհեստական բանականությամբ կառավարվող տեքստի գեներատոր, դինամիկ բովանդակության հավաքածուներ, անվճար լուսանկարներ և տեսանյութեր։
Հոսթինգ սերվերները գտնվում են Հայաստանում։ Մենք օգտագործում ենք ժամանակակից ամպային տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են սերվերի արագությունը և տվյալների անվտանգությունը։
Եթե առաջարկվող փաթեթում չկա ձեր պահաջներին համապատասխանող հոսթինգ, մենք կարող ենք ձեզ առաջարկել հատուկ տարբերակներով հոսթինգ սերվերներ՝ տեխնիկական աջակցությամբ։
Մեկ հոսթինգ փաթեթում կարող են լինել մի քանի կայք։ Թույլատրելի կայքերի քանակը կախված է ձեր հոսթինգ փաթեթի տեսակից։
Եթե հոսթինգի փաթեթը չի համապատասխանում պահանջներին, կարող եք այն փոխել ցանկացած պահի՝ առանց տվյալների կորստի կամ կայքի անհասանելիության։